Քաղաքական

Արմեն Գրիգորյանը մանրամասնել է, թե ի՞նչ է քննարկվել ՔՊ խմբակցության հետ հանդիպմանը

Արմեն Գրիգորյանը մանրամասնել է, թե ի՞նչ է քննարկվել ՔՊ խմբակցության հետ հանդիպմանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից։ Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տնտեսական անվտանգության հարցեր։ «Այս հանդիպման օրակարգային թեման եղել են ՀՀ տնտեսական անվտանգության հարցեր։ Դա բոլորին է վերաբերում։ Բոլոր բոլորին»,- նշել է նա։

Հարցին՝ հնարավո՞ր է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառի՝ տնտեսական դժվարություններ ստեղծելով Հայաստանի համար, ԱԽ քարտուղարն ասել է. «Որպեսզի երկարաժամկետ նման խնդիրներ չունենանք, ՀՀ-ն գնում է տնտեսության դիվերսիֆիկացիայով, փորձում է նոր գործընկերներ գտնել։ Որոշ տեղերում հաջողություններ ունենք, որոշ տեղերում դեռևս չունենք։ Բնականաբար, Հայաստանը հասկանում է, որ ձեր նշած խնդիրները հնարավոր են, և դրանք լուծման նպատակով էլ դիվերսիֆիկացնում է հարաբերությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական