Քաղաքական

Արթուր Գասպարյանը նշանակվել է Պետական պահպանության ծառայության պետ

Արթուր Գասպարյանը նշանակվել է Պետական պահպանության ծառայության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Արթուր Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,- ասվում է վրաչապետի որոշման մեջ։ 

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2023-ի սեպտեմբերի 9-ին որոշում էր ստորագրել՝ Սարգիս Հովհաննիսյանին ՊՊԾ պետի պաշտոնից ազատելու մասին, և պետի պարտականությունների կատարումը վերապահվել էր պետի տեղակալ Արթուր Գասպարյանին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական