Քաղաքական

Մինչ այժմ մեր գործընկերները չեն հաստատել ՌԴ հատուկ հանձնակատարի այցը Երևան. Լավրով

Մինչ այժմ մեր գործընկերները չեն հաստատել ՌԴ հատուկ հանձնակատարի այցը Երևան. Լավրով

«ՌԴ հատուկ հանձնակատարը այցելություններ է կատարում Բաքու ու Երևան, վերջերս այցելել է Ադրբեջան։ Մինչ այժմ մեր Երևանի գործընկերները չեն հաստատել նրա այցը». այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կանոնավոր բանակցություններ ենք վարում մեր ադրբեջանցի գործընկերների հետ, նրանք հաստատում են իրենց պատրաստակամությունը լուծելու բոլոր հարցերը՝ ըստ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդունված եռակողմ համաձայնագրերի։ Մենք օգնություն ենք ցուցաբերում մեր գործընկերներին տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի փաստացի նախապատրաստման հետ կապված հարցերում»,- հավելել է Լավրովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական