Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրամանը հայտարարել է, որ հայկական կողմը քաղաքական կամք ունի խաղաղության պայմանագիր ստորագրելու։
«Եթե Ադրբեջանը նույնպես շահագրգռված է, պետք է ընդամենը առաջնորդների միջև համաձայնեցված սկզբունքները շարադրենք թղթի վրա ու ստորագրենք»,- ասել է Կոստանյանը։