«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի գործընկերներ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ այսօր Հայաստանում նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ. այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրությունում։
«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին և վետերաններին մաղթում ենք առողջություն, բարեկեցություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին»: