Քաղաքական

Լավրովը` «Զվարթնոցում» ռուս սահմանապահների հարցի մասին

Լավրովը` «Զվարթնոցում» ռուս սահմանապահների հարցի մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության իրագործելիության քննարկման մասին լուրերը. այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանին ստիպում են մտածել, թե ինչպես դրանք հաշվի առնել սեփական գործնական քայլերում»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք՝ երեկ՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադառնալով այս հարցին ասել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հարցը մեզ անհանգստացնում է, ինչպես հանրության մեծ մասին։ «Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում։ Երբ քննարկումների արդյունքում որոշումներ լինեն, այդ որոշումների մասին կիմանանք բոլորս՝ ինստիտուտցիոնալ ճանապարհով»։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական