ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման հնարավորությանը։
Այս մասին Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում այդ և ևս հինգ երկրների համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք է հայտնել, որ այդ հարցը վաղ, թե ուշ առաջ կգա, սակայն այժմ շատ հեռու ենք միասնական արժույթի ներդրման գործնականացումից։
Radar Armenia-ն տեղեկացավ, որ Տիգրան Սարգսյանը նաև ասել է, թե դեռ պետք է զարգացնել միասնական վճարային համակարգերը, ներդաշնակեցնել բանկային համակարգի օրենսդրությունը. «Այդ ամենը շատ ժամանակ ու քրտնաջան աշխատանք է պահանջում»,- ասել է նա։
Ըստ Տիգրան Սարգսյանի, փոխարենը հնարավոր է միասնական վճարային համակարգի ձևավորումը՝ հաշվի առնելով պատժամիջոցները, երբ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության հարցում։