Քաղաքական

Միրզոյանն ու Դոքերթին քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում

Միրզոյանն ու Դոքերթին քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ:

Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական