Քաղաքական

«Հայաստանի տարածքում չկա Զանգեզուր անվամբ տարածքային միավոր». Ռուբինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստանի տարածքում չկա Զանգեզուր անվամբ տարածքային միավոր». Ռուբինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքում չկա Զանգեզուր անվամբ տարածքային միավոր․ «Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին տալ միջանցք՝ արտատարածքային տրամաբանությամբ»,- ասել է նա Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։

«Մենք ցանկանում ենք հաղորդակցությունների ապաշրջափակում` ինքնիշխանության, օրենսդրության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է Ռուբինյանը։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էլ ասել է, թե  Ադրբեջանը ցանկանում է Նախիջևանի հետ ունենալ հեշտացված հասանելիություն․ «Քննարկել ենք տարբեր մոդելներ, նաև՝ Կալինինգրադինը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պետք է տրամադրեր այդ հասանելիությունը, սակայն այժմ հարցը Հայաստանի դաշտում է, որը կարող է օգուտներ ստանալ մեծ հնարավորություններից»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական