Քաղաքական

ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետևանքներ կունենա. ԱՄՆ Պետդեպը՝ Radar Armenia-ին

«ԱՄՆ-ն մեծապես աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետևանքներ կունենա»,- հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից՝ ի պատասխան Radar Armenia–ի հարցման։

Radar Armenia-ն հետաքրքրվել էր, թե արդյո՞ք կա թեժ հակամարտության վտանգ, և ԱՄՆ-ն ինչպե՞ս կարձագանքի, եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ:

Ըստ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության՝ իրենք մշտապես ընդգծում են «ակնկալիքները, որ ուժի կիրառումն անընդունելի է, և ուշադրությամբ հետևում են իրավիճակին»։

«Հայաստանը մտերիմ գործընկեր և բարեկամ է։ Մենք աշխատում ենք ՀՀ իշխանությունների հետ՝ ամրապնդելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական անվտանգությունը»,- նշված է Պետդեպարտամենտի պատասխանում։