Քաղաքական

«Ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները». Օհանյան

«Ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները». Օհանյան

«Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները». այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով դիտարկումներին, թե գերմանական միջնորդությամբ բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել։

Ըստ Օհանյանի՝ 2018-ից սկսած բանակցությունների ընդհատումը հանգեցրեց 2020-ի պատերազմին. «Այդ առումով շփումները կարևոր են։ Բայց նրանց հայտարարություններից տեսանք, որ պայմանավորվել են հերթապահ արարողակարգային խոսքերով արտահայտվել, շարունակել բանակցությունները։ Պարզ չեն, թե որոնք են այն սկզբունքները և հարցերի հերթականությունը»։

Խմբակցության ղեկավարն, անդրադառնալով միջնորդության արդյունավետության հարցին, նկատեց, որ Ադրբեջանի հայտարարությունը, թե միջնորդներ պետք չեն։ Ըստ Օհանյանի՝ փորձում են միայնակ ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, իսկ մյուս կողմից՝ շատ խորամանկորեն օգտագործում են թե արևմտյան, թե ետխորհրդային հարթակը, որպեսզի առաջ տանեն իրենց շահերը։ «Մեր շահերից ելնելով՝ արևմտյան հարթակում ունենք բարեկամական երկրներ, բայց որևէ երկիր տեղում աջակցելու հնարավորություններ չունի, բացի հատվածական դիտորդական առաքելությունից»,- ասաց Օհանյանն՝ ընդգծելով, որ այս բանակցություններից գլոբալ արդյունք ակնկալելը հուսադրող չէ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական