«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված. այնպիսին, ինչպիսին եղել է». այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը պե՞տք է մտածի Եվրամիության թեկնածու դառնալու մասին, թե՞ սխալ մոտեցում է։
Մամիջանյանը հիշեցրեց, որ ինքն այս պահին պատիվ ունի ներկայացնել մի քաղաքական միավոր, որը պատասխանատվություն է կրում CEPA-ի ստորագրման և ռատիֆիկացիայի մեծ մասի համար։