«Ինչ-որ վեկտոր փոխելու կամ նման քննարկում չենք ունեցել։ Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց։ Մենք քննարկում ենք՝ ինչ անենք, որ նվազեցնենք ՀՀ սպառնացող վտանգները»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նաև նշել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա. «Նման որոշում կայացված չէ»։
Սիմոնյանը նաև ասել է. «Որևիցե քննարկում ՆԱՏՕ-ի կամ որևիցե բանի մասին չի եղել։Մեր ներսում էլ չի եղել»։