Քաղաքական

«Բնական մենաշնորհը սովորական բիզնես չէ, այլ բիզնես արտոնություն». Բագրատյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բնական մենաշնորհը սովորական բիզնես չէ, այլ բիզնես արտոնություն». Բագրատյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի բիզնեսները սովորական բիզնեսներ չեն․ դրանք մոնոպոլիաներ են». խորհրդարանում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․

«Դրանք բնական մոնոպոլիաներ են, իսկ բնական մենաշնորհը սովորական բիզնես չէ, այլ՝ բիզնես–արտոնություն»,- արձանագրեց պատգամավորը։

Ըստ Բագրատյանի՝ ՀԾԿՀ-ի աշխատանքի վրա ճիշտ ազդելու ու լավ իմաստով հանրային ճնշում ունենալու համար նախ պետք է տեսնել՝ ինչ շահույթներ ունեն այդ կազմակերպությունները․ «Օրինակ, երրորդ տեղը գրավող «Գազպրոմ Արմենիա»-ն 98 միլիոն դրամի շահութահարկ է վճարել, այսինքն, 500 միլիոն դրամի շահույթ է ունեցել, իսկ ՀԷՑ-ի շահույթը 40 միլիոնի կարգի է»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական