ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարությանը ընկերությունների բաժնեմասեր նվիրաբերելուն․ «Էլի սկսելու են՝ կառավարությունը 20% բաժնեմաս է նվեր ստացել։ Որ կառավարության մի անդամի հորեղբոր տղան 20% բաժնեմաս ստանար, բոլորը դրանից երջանիկ կզգային երևի, որովհետև չէին իմանա դրա մասին։ Սրա պատմությունն էլ գիտենք, դեպքերն էլ կան, հույս ունեմ՝ մեր իրավապահ, դատաիրավական համակարգի գործընկերները ժամանակին, թեև ժամանակն անցել է, դեպքերի մասին պատշաճ ցույց կտան»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ քաղաքականությամբ պետք է խրախուսել, հորդորել, աջակցել, որ, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները բաց բաժնետիրական քաղաքականություն վարեն. «Իսկ եթե այդ ծրագրերը էֆեկտ չեն տալիս, պետք է գնանք այլ մեխանիզմի, ընդհուպ՝ հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմով։ Ասել՝ դու բաց բաժնետիրական ընկերություն ես, էս դեպքում էդ հարկն է գործում, եթե ԲԲԸ չես, էս հարկն է գործում, ընդ որում, պետական վերահսկողության որոշակի մեխանիզմներով»։
«Ասում եմ ուղիղ․ կորոշենք՝ որ ոլորտներում եթե x պահի չգնան բաց բաժենտիրացման, ուրիշ հարկեր պետք է տան»,- նշել է նա։