Քաղաքական

«Կոռուպցիոն և թրաֆիկինգային ահռելի սխեմա կարող է լինել». պատգամավորը՝ վարչապետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կոռուպցիոն և թրաֆիկինգային ահռելի սխեմա կարող է լինել». պատգամավորը՝ վարչապետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չեն հարկվում Հայաստան արտագնա աշխատանքի եկած օտարազգիները։ Նա նշել է, որ այս հարցով պետք է լրջորեն զբաղվել, ու զբաղվում են. «Բարձրացված հարցը լեգիտիմ եմ համարում, և, իհարկե, մեր մարմինները պետք է զբաղվեն դրանով, հարկային դաշտում պետք է լիարժեք կարգ ու կանոն հաստատվի»։

Արթուր Խաչատրյանը մինչ այդ հարցրել էր օտարերկրացի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի մասին. «2023թ. 26.224 մարդ կար»։ 

Ըստ Խաչատրյանի՝ պաշտոնական տվյալներով Հնդկաստանի 1106 քաղաքացի է աշխատում, սակայն մայրաքաղաքում զբոսնելիս զգացվում է, որ նրանց քանակն ավելի մեծ է. «Այդ մարդիկ գրանցված չեն, հարկ չեն վճարում։ Սա առերևույթ գրանդիոզ կոռուպցիոն, թրաֆիկինգային սխեմա կարող է լինել։ Այդ մարդկանց հավաքագրում են, գալիս են Հայաստան, այստեղ նրանց առնվազն աշխատանքով ապահովում են, ու մի լումա հարկ չեն վճարում»։

Փաշինյանը նշել է, որ օրեր առաջ քննարկվել է տարածքային զարգացման հիմնադրամի ու ճանապարհային դեպարտամենտի հաշվետվությունը, և, որպես ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը, նշվել է աշխատուժի պակասը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական