ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու է Գերմանիան ընտրվել որպես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վայր։ Ըստ վարչապետի՝ Գերմանիան ստորագրել է 3 կարևոր սկզբունք.
• ճանաչել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
• սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքը պիտի լինի Ալմա Աթայի հռչակագիրը,
• կոմունիկացիաները պետք է գտնվեն անցման երկրների սուվերենության և իրավազորության ներքո, գործեն հավասարության ու փոխադարձության սկզբունքով։
«Եթե որևէ միջնորդ այս շրջանակից փորձելու է դուրս բերել, մեզ համար դա ընդունելի չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։