Քաղաքական

ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար

ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշումը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Եթե այս պրոցեսը շարունակվի, հիմա մեր անդամակցությունը դե ֆակտո սառեցրել ենք, դե յուրե էլ կսառեցնենք»,- նշել է վարչապետը։ 

Փաշինյանը նշել է նաև, որ այն, ինչ ակնկալել են ՀԱՊԿ-ից, երբեք էլ ռազմական միջամտության մասին չի եղել։

«Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ՀԱՊԿ-ին փորձել ենք ներքաշել պատերազմի մեջ։ Առաջին հերթին՝ ակնկալել ենք քաղաքական դիրքորոշում»,- ասել է նա։