Քաղաքական

Քննվում է ռուս սահմանապահների կողմից ԵՄ դիտորդների՝ Ներքին Հանդ մուտքի սահմանափակման հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քննվում է ռուս սահմանապահների կողմից ԵՄ դիտորդների՝ Ներքին Հանդ մուտքի սահմանափակման հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական գործողություններին, մասնավորապես, այս համատեքստում հայտարարություններին, որ ռուսական կողմն այդտեղ սահմանափակել է ԵՄ դիտորդների մուտքը։

Վարչապետը նշել է, որ պատգամավորի հարցում բանալի բառը «ենթադրաբար»-ն է։

«Հնչել է ահազանգ, և այն քննվում է՝ հասկանալու, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը, կա նման խոչընդոտ, թե չկա։ Այդ քննության հիման վրա որոշակի եզրակացություններ կարվեն․ մնացած հարցերի պատասխանները տեղավորվում են այդ համատեքստում»,- ասել է նա։

Ըստ վսրչապետի՝ ռուս սահմանապահների ներկայության ու մանդատի պայմանագիր գոյություն չունի. «Սա նշանակում է, որ ոուս սահմանապահներն այնտեղ որևէ անվտանգության գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է՝ սրանից պետք է արվեն նաև համապատասխան հետևություններ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական