Քաղաքական

«Պետական կառավարման համակարգը գրավիչ չէ». Գևորգ Պապոյան

«Պետական կառավարման համակարգը գրավիչ չէ». Գևորգ Պապոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր նշանակմանը։ Նրա խոսքով՝ քաղաքական թիմը որոշել է, որ իր պետական ծառայությունը պետք է կատարի որպես էկոնոմիկայի նախարար, ինքն այդ որոշումը կընդունի ի գիտություն։

Թե ով կզբաղեցնի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Պապոյանն ասել է՝ կորոշվի քաղաքական թիմում։

Պապոյանի խոսքով՝ պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ. «Այն աշխատավարձը, որ ստանում է նախարարը, միջին կամ փոքր կազմակերպության՝ միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը նման աշխատավարձ է ստանում»։ 

Հարցին՝ ինքը արևմտամե՞տ նախարար է լինելու, թե՞ ռուսամետ, Պապոյանը պատասխանել է. «Հայաստանամետ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական