Քաղաքական

Թունյանը հաստատել է՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նաև իր թեկնածությունն է քննարկվել

Թունյանը հաստատել է՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նաև իր թեկնածությունն է քննարկվել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր թեկնածությունն էլ է քննարկվել․

«Նման քննարկում եղել է։ Բայց ես ասել եմ, որ ԱԺ-ոմ մեր անելիքները պակաս չեն։ Բայցևայնպես, եթե որոշումն այնպես լիներ, որ ես աշխատեի գործադիրում, կքննարկվեր հարցը»,- ասել է Թունյանը։ 

Իսկ թե ինչո՞ւ է որոշվել Գևորգ Պապոյանին էկոնոմիկայի նախարար նշանակել, Թունյանն ասել է. «Գևորգ Պապոյանը կնշանակվի, որովհետև նա իր գործին տիրապետող պրոֆեսիոնալ մարդ է, իր քաղաքական թիմի արժեքներին նվիրված, և կարծում եմ՝ պարոն Պապոյանը բավական լավ կկարողանա այդ դերը կատարել»։

Նա նշել է, որ չի վախենում ոչ աշխատանքի, ոչ էլ սխալներ կատարելու պատասխանատվությունից․ «Եթե այդպես մտածենք, պետք է որևէ գործով չզբաղվենք։ Վահան Քերոբյանի հետ կատարվածը կարող է ցանկացածի հետ տեղի ունենալ։ Եվ մի մոռացեք, որ կա անմեղության կանխավարկած, և դատարանը դեռ պետք է վճիռ կայացնի»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական