ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։
«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Անի Բադալյանը:
Տեղեկություն էր տարածել, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Հայաստան և Ադրբեջան: