Քաղաքական

«Ոչ մի տրամաբանություն չկա, որ որևէ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ոչ մի տրամաբանություն չկա, որ որևէ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության  նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե ինչ դժգոհություններ են առաջ եկել արտերկրում աշխատող քաղաքացիներին հարկելու առնչությամբ, հիշեցրեց, որ 2020թ. ԱՊՀ շրջանակներում Հայաստանը միացել է համաձայնագրի, որով նախատեսում է, որ հարկային մարմիններն իրար միջև կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների և վճարված եկամտահարկի մասին։

«Առաջին անգամ այդ տեղեկությունը ստացել ենք նախորդ տարի։ Ինչպես հարկային օրենսգիրքն է պահանջում, սկսել ենք վարչարարություն իրականացնել։ Մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»,- ասաց Բադասյանը, ապա հավելեց. «Այս փուլում, եթե ստանում ենք արտասահմանում ստացված եկամտի և վճարված հարկի մասին, տարբերությունն, առնվազն որոշ ժամանակով, կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձանագրելով դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»,- ասաց Բադասյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխել, իսկ արտագնա աշխատանքի մեկնած և վերադարձած անձինք պետք է նկատեն, որ ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ․

«2018թ.-ից մինչ այսօր Գեղարքունիքում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Ընդհանուր առմամբ, մարզում 189 միլիոն դոլարի ներդրում է կատարվել: Ոչ մի տրամաբանություն չկա, երբ որևէ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարել»,- ասաց նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական