Քաղաքական

«Բաստիոն» մեքենաների խմբաքանակը կլինի Հայաստանում». Լըկորնյու

«Բաստիոն» մեքենաների խմբաքանակը կլինի Հայաստանում». Լըկորնյու

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն անդրադարձել է ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը։ 

«Պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը և, իհարկե, ԶՈւ և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մշտական հիմունքներով ռազմական խորհրդատու կգտնվի. «Օդային պաշտպանության և մյուս բոլոր ծրագրերը, որ անցկացնում ենք, պիտի ուղղորդենք բարեփոխումների ուղով»։

Լըկորնյուն նաև նշել է, որ այս տարվանից կսկսեն հայաստանյան զինվորների վերապատրաստման գործընթացը․

«Փարիզ այցի ժամանակ ստորագրեցիք վաճառքի առաջին տեսականին՝ գիշերային տեսողության սարքերը։ Երեկ երեկոյան դուք առաջին խմբաքանակը ստացաք։ «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը կլինի շուտով։ Ես շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և բնակչության, և սահմանների պաշտպանությունը։ Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանության ունակությունները բարձրացնելու, ուժեղացնելու համար»․ ասել է նա։

Ըստ Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի՝ հակաօդային պաշտպանության միջոցների հրթիռների կարիք եթե Հայաստանն ունենա, իրենք պատրաստ են տրամադրել. «Եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և այլ երկարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքո»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական