Քաղաքական

«Հայ-ֆրանսիական համագործակցությունը համակարգային ու հեռահար բնույթ ունի». Պապիկյան

«Հայ-ֆրանսիական համագործակցությունը համակարգային ու հեռահար բնույթ ունի». Պապիկյան

«Ֆրանսիայի ԶՈւ նախարարի այցն ակներև վկայությունն է այն բանի, որ թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը 2 տարին չի բոլորել, մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի». հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ համագործակցության օրակարգն ընդգրկում է ԶՈւ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները. «Հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը և, իհարկե, ԶՈւ և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը»,- հայտնել է նա։ 

Պապիկյանը հայտնեց, որ երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական