Քաղաքական

Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել. ՀՀ վարչապետ

Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France24-ին։

Ներկայացնում ենք նրա հիմնական հայտարարությունները․

– Ադրբեջանը Հայաստանին համարում է «Արևմտյան Ադրբեջան»:

– Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։

– Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել` հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։

– Բաքվի մեղադրանքներն անհիմն են, թե Փարիզը կրակի վրա յուղ է լցնում։ Ադրբեջանն ինքն է միլիարդներ ծախսում նոր սպառազինության վրա։

– Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, ՌԴ ռազմաբազայի հարցը չկա օրակարգում։

–Ամիսներ առաջ ՌԴ-ից ուղիղ կոչ էր արվում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել Հայաստանում. Մոսկվայից եկող քարոզչությունը չի նահանջում։ 

– Անհանգստացնում է ռուս զինվորականների կողմից ՀՀ տարածքում ռուս դասալիք Դմիտրի Սեդրակովի առևանգումը։ 

– ՀՀ տարածքում նման ապօրինի գործողություններն անթույլատրելի են։ Հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները մնան անարձագանք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական