Քաղաքական

«Անկախ խաղաղության պայմանագրից՝ Հայաստանը շարունակելու է պաշտպանական զենք գնել». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Անկախ խաղաղության պայմանագրից՝ Հայաստանը շարունակելու է պաշտպանական զենք գնել». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանը որդեգրել է ԶՈւ կարողությունները արդիականացնելու քաղաքականություն.

«Սա ենթադրում է, որ մենք ունենք սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրեշտություն։ Գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ, այդ թվում՝ նաև եվրոպական գործընկերներ երկրների։ Խոսքը վերաբերում է նաև խաղաղության գործիքակազմից օգտվելու հնարավորություններին։ Բայց մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանը զենք-զինամթերք գնում է տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Հայաստանի կողմից գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի»,- ասել է Պապիկյանը։ 

նա հավելել է, որ չի կարող հերքել ագրեսիայի վտանգը, որ երևում է առկա հռետորաբանությունից. «Մեր պարտավորությունն է՝ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անկախ նրանից՝ առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, Հայաստանի ԶՈւ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերք գնել, և մեր այսօրվա ստորագրած պայմանագրերը դրա մասին են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական