Քաղաքական

«Քաղաքացիական պայմանագիրը» սկսում է համագործակցություն Հնդկաստանի իշխող կուսակցության հետ

«Քաղաքացիական պայմանագիրը» սկսում է համագործակցություն Հնդկաստանի իշխող կուսակցության հետ

Նյու Դելիում հանդիպում եմ ունեցել Հնդկաստանի ժողովրդական կուսակցության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեի հետ: Պարոն Չաթայվալեի հետ զրույցում խոսել եմ ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսլականի մասին և ընդգծել այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման դերը։ 

Գործընկերս ևս շեշտել է միջկուսակցական համագործակցության կարևորությունը և նշել, որ Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը դիտարկում է Հնդկաստանում կայանալիք համապետական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դիտորդական առաքելությամբ ներգրավելու հնարավորությունը։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակել անհրաժեշտ քայլեր իրականացնել կուսակցությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական