Քաղաքական

Կոպիրկինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ավելի ամրապնդման մասին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե հայրենիքի պաշտպանի օրը ևս մեկ առիթ է հիշելու Մեծ հաղթանակը, որը ԽՍՀՄ ժողովուրդները միասին կերտել են նացիզմի դեմ երկար պայքարում։ 

Նրա խոսքով, Հայաստանում այդ օրն առանձնահատուկ իմաստով է լեցուն, քանի որ խորհրդանշում է զինվորական եղբայրության այն խորը ավանդույթները, որոնք պատմության ընթացքում միավորել են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։

Դեսպանի կարծիքով, նացիզմի դրսևորումները ամբողջությամբ արմատախիլ չեն եղել, ուստի, պետք է պայքարել, որ այդ «չարիքը նորից չզարգանա», քանի որ ողջ աշխարհի համար է այն վտանգավոր։

Ըստ Կոպիրկինի, Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ մարտահրավերների են բախվում. «Ուստի, հայրենիքի պաշտպանների նկատմամբ հարգանքը, մեր ԶՈՒ նկատմամբ հարգանքն ու երախտագիտությունն այսօր առավել քան պահանջված է։ Հունվարի 28-ին էլ ՀՀ-ում էր նշվում ԶՈՒ կազմավորման օրը և զգացվում էր, թե որքան հարգանք կա զինծառայողների, հայրենիքի պաշտպանների նկատմամբ, որքանով ենք նրանք պահանջված։ «ՌԴ-ն ևս ներկայում պայքար է տանում տանում նացիզմի դեմ, որը ոչ միայն անվտանգության, այլ նաև պետականության կյանքի ու մահվան պայքար է»։

Դեսպանը շեշտել է, որ «Արժանապատիվ կերպով նշելով այս օրը մենք նպաստում ենք մեր հոգևոր ներուժի, պետության և երկու ժողովուրդների միջև միության ամրապնդմանը»։ Այս համատեքստում նա նաև արձանագրել է, որ ավանդաբար այս օրը նշվում է նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ, և ինքն ուրախ է այդ առումով։

«Ես ցանկանում եմ, որ մեր փոխգործակցությունը, մեր գործընկերությունը պահպանվեն, ավելի ամրապնդվեն։ Սա կարևոր է մեր երկրների համար։ Ես վտահ եմ՝ սա մեր ժողովուրդների շահերից է բխում»,- ասել է նա։