Քաղաքական

Ֆրանսիայի պաշտապանության նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։ Նա կլինի Ֆրանսիայի պաշտպանության առաջին նախարարը, ով կայցելի Հայաստան. այցը նախատեսված է մոտ ժամանակներս:

«Մենք պատասխանատու ենք օգնել Հայաստանին՝ հատկապես մեծացնելով նրա պաշտպանական ներուժը», - նախարարը հայտարարել է RTL ռադիոկայանի եթերում:

Լեկորնյուի խոսքով՝ խոսքը ՀՕՊ համակարգերի և զրահամեքենաների մասին է, բայց «բացառապես պաշտպանության նպատակով»։