Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից առաջ տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա Ֆրանսիայի նախագահին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան։
«Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը, հույս ունեմ՝ սեպտեմբերին Երևանում միասին կմասնակցենք այդ միջոցառմանը»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ Հայաստանի դիմադրողականության գործում ցուցաբերած աջակցության համար։
«ՀՀ-ն պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություն առաջացնել, քանի որ մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն ու ՀՀ լեգիտիմ, ինքնիշխան տարածքը պաշտպանելն է»,- նշել է նա։