ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ։ Ըստ նրա, այս հարցը բազմիցս քննարկվել է։
«Մենք նաև առաջարկել ենք, որպեսզի սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք, որովհետև սպառազինության վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման գործընթաց լինել»,- ասել է նա։