Քաղաքական

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի՝ Հայաստան առաքման համար»․ Մակրոն

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի՝ Հայաստան առաքման համար»․ Մակրոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը։

«Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին»,- ասել է Մակրոնը։ 

Նրա խոսքով՝ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Սյունիքում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր։ 

«Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար»,- ասել է Մակրոնը։ 

Նա հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար»,- ընդգծել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական