Քաղաքական

«Եթե Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենից իջնի, կանսերվայի բանկայի և երկաթբետոնի տարբերությունը կընկալի» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եթե Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենից իջնի, կանսերվայի բանկայի և երկաթբետոնի տարբերությունը կընկալի»  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կիսում եմ քարոզչական նպատակով ամրաշինական աշխատանքների ու դիրքերի կահավորման վերաբերյալ հայտարարություններ չանելու՝ Ձեր հայտարարությունը, բայց կխնդրեմ՝ այդ հայտարարությունը ճիշտ հասցեատիրոջն ուղարկեք, մասնավորապես, Սերժ Սարգսյանին». ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

Ալեքսանյանն ասաց, որ խիստ կասկածում է, որ պարոն Սարգսյանի սթափությունը կամ դրա բացակայությունը թույլ կտա ճիշտ ընկալել իր արտահայտությունը. «Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ Դուք ինքներդ գնացել ու տեսել եք այն ամրաշինական աշխատանքները, որոնք տեղի են ունենում։ Ու ես վստահ եմ, որ թե Դուք, թե, նույնիսկ, պարոն Սարգսյանը, նույնիսկ այն ամբողջ ճանապարհով, որն ինքն անցել է ոչ դրական իմաստով, նույնիսկ եթե Բադեն-Բադենից ինքնաթիռով հենց հիմա իջնի, կկարողանա կանսերվայի բանկայի և երկաթբետոնի տարբերությունն ընկալել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական