Քաղաքական

«Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում ռուսական ուժերի հետ». Ռիտեր

«Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում ռուսական ուժերի հետ». Ռիտեր

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ իրենց առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում։ 

Նա անդրադարձել է ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ չթույլատրելու՝ ՌԴ հիմնավորումներին. «Ի սկզբանե մենք չէինք բացառում, որ կարող են խնդիրներ լինել Ներքին Հանդ մտնելու հետ կապված։ Այս հարցը պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում, նշված հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղակայված ռուսական ուժերի հետ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական