«Այս պահին նման որոշում, գոնե ես գիտեմ, որ չկա։ Կուսակցությունում չենք էլ քննարկել, բայց կքննարկենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար նշանակվելու վերաբերյալ հարցադրումներին։
Հարցին՝ նախարարի պաշտոնն զբաղեցնելու վերաբերյալ առաջարկ ստացե՞լ է, Պապոյանը ժխտողական պատասխան է տվել. «Ես ԱԺ-ում եմ, աշխատանքի եմ, հանձնաժողովի նիստի ենք»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պակաս պատասխանատու չէ, քան նախարարինը. «Նույնիսկ ինչ-որ տեղ ինձ զարմացնում է նման հարցադրումը»։