Քաղաքական

Եթե միջավայրին թվա՝ ուժեղանում ենք, գնանք աշխարհը քանդենք, ո՞վ կթողի ուժեղանանք

Եթե միջավայրին թվա՝ ուժեղանում ենք, գնանք աշխարհը քանդենք, ո՞վ կթողի ուժեղանանք

Մեր քաղաքականությունը պետք է հենենք լեգիտիմության հենքի վրա՝ միջազգային իրավունքի տեսակետից, որ ուժեղանալու շանս ունենանք, Մյունխենում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Եթե միջավայրին թվա, թե ուժեղանում ենք, որ գնանք աշխարհը քանդենք, ո՞վ կթողի ուժեղանանք»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ դրանք խորն են և Հայաստանը նվիրված է այդ հարաբերություններին։

«Բայց սա էլ է այն դեպքը, որ պարզ բան չէ։ Մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ տեղերում լարումներ են առաջացնում, մեր լավ հարաբերություններն այլ տեղերում Իրանում են լարվածություն առաջացնում»,- ասել է Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական