Քաղաքական

«Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»․ վարչապետ

«Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»․ վարչապետ

Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, սա մեր անկեղծ դիրքորոշումն է, Մյունխենում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է։ Մենք երախտամոռ չենք, Ուկրաինայում հայերն իրենց լավ են զգացել»,- նշել է Փաշինյանը։ 

Խոսելով միջանցքի մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ հայտարարությունում նման կետ չկա։ Չկա նաև, որ որևէ այլ երկիր ՀՀ որևէ տարածք է վերահսկելու։ 

«Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը մեր տարածքում որևէ բան պետք է վերահսկի, եռակողմ հայտարարության 9-րդ կետում նման կետ չկա գրված։ 

Մյուս կետերը, ըստ էության, Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են»,- ասել է Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական