Գերմանիան և Եվրոպան պատրաստ են հնարավորինս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին գրել է Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Ես դա հաստատեցի երկու երկրների ղեկավարների հետ զրույցում։ Լավ է, որ երկու կողմերն էլ խոստացել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնության»,- գրել է Շոլցը:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: