Քաղաքական

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել». Արարատ Միրզոյան

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել». Արարատ Միրզոյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի խոսքերն է մեջբերել ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:

Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար»,- ասել է Միրզոյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական