Քաղաքական

«Նոր նախարար նշանակե՞լ են». Քերոբյանը՝ լրագրողներին

«Նոր նախարար նշանակե՞լ են». Քերոբյանը՝ լրագրողներին

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը դատարանում, մինչև իր խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումը, շփվել է լրագրողների հետ։ Նա հրաժարվել է պատասխանել քրեական գործի մանրամասների մասին հարցերին՝ նշելով, թե նախաքննություն է ընթանում։

«Նոր նախարար նշանակե՞լ են»,–լրագրողներին հարցրել է նա։ 

- Այս պահին միայն դա՞ է մտահոգում։

-Այո։

- Արժանի փոխարինող տեսնու՞մ եք։

- Այո, իհարկե։

- Տեղակալների՞ց։

- Անփոխարինելի մարդ չկա, չէ՞։

- Գևորգ Պապոյանի թեկնածությունն են քննարկում․ ի՞նչ կարծիք ունեք նրա մասին։

- Շատ լավ։

- Իսկ Թունյանի՞ մասին։

- Էլի շատ լավ։

Նախկին նախարարը նշել է, թե իր դեմ հարուցված գործը քաղաքական չի համարում։

- Դուք յուրային չէի՞ք համարվում։

- ՔՊ-ում բազմաթիվ ընկերներ ունեմ։

- Իսկ Մհեր Գրիգորյանի հետ Ձեր հարաբերությունները ո՞նց են։

- Աշխատանքային։

- Լա՞վ, թե՞ վատ։

- Աշխատանքային։

- Դրակա՞ն, թե՞ բացասական։

- Թե դրական, թե բացասական։

- Ըստ Ձեզ՝ նա կուզե՞ր, որ Դուք աշխատանքից ազատվեիք։

- Իրենից հարցրեք։

- Ձեր ազատման մասին Նիկոլ Փաշինյա՞նն է ասել, որ ազատված եք, տեղեկացրե՞լ է, թե՞ հորդորել՝ դիմում գրել․ ո՞նց է եղել։

- Առաջարկել են դիմում գրել։

- Ո՞վ է առաջարկել, Արայիկ Հարությունյա՞նը։

- Այո։

- Իսկ Փաշինյանի հետ խոսե՞լ եք։

- Նամակով շնորհակալություն եմ հայտնել համատեղ աշխատանքի համար, ինքը՝ նույնպես։

- Ու էլ շփում չի՞ եղել։

- Ոչ։

- Իսկ աշխատանքից ազատվելու առաջարկի հիմքում ի՞նչն է եղել։

- Գիտեք՝ էն պահն ա, որ եթե ուրախ չեն իմ աշխատանքի համար, մի վայրկյան ավել չեմ մնա։ Ասել են՝ առաջարկում ենք, որոշվել է ազատման հարցը, այդպես է եղել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական