Հատուկ հանձնարարութուններով ՀՀ դեսպան էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Ինձ հաճախ են հարցնում, թե արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։ Իմ պատասխանն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ոչ մի օրինական հիմք չունի։ 2021 թվականից սկսած բոլոր գործողությունները սահմանադրական ագրեսիա են և հայտարարվում են միջազգային քրեական իրավունքի հանցագործություններ: Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ։ Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի նրա զորքերի դուրսբերումը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին»: