Քաղաքական

Սերժ Սարգսյանը չի բացառել հրադադարի խախտման նոր դեպքերը

Սերժ Սարգսյանը չի բացառել հրադադարի խախտման նոր դեպքերը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Հանդի հատվածում տեղի ունեցած ռազմական բախմանը․

«Սա տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որոնց ականատեսն էինք։ Եթե հիշում եք, շաբաթներ առաջ հենց այստեղ ես ասացի, որ խաղաղության պայմանագիրը եթե ստորագրվի, լինելու է կրկնակապիտուլյացիա, և, ինչպես տեսնում ենք, այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել՝ հրահանգների, ցուցումների տեսք»,- ասել է նա։ 

Ս. Սարգսյանը չի բացառել, որ Ներքին Հանդի իրադարձությունները կրկնություն ունենան տարբեր այլ հատվածներում. «Երեկ էլ թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում, և այդ ճնշումների արդյունքում, էլի առանց որևէ բանի, ինչ-որ բաներ կհանձնվեն, և այդպես կշարունակվի»։

Հարցին՝ մինչև ե՞րբ, նա պատասխանել է. «Մինչև բոլորը, այդ թվում՝ լրագրողները, մեր քաղաքական դաշտը և, առաջին հերթին, ժողովուրդը, գոնե՝ այն հատվածը, որն անտարբեր չի իր հայրենիքի ապագայի հանդեպ, ուղղակի այս իշխանություններին չուղարկի տուն»։

Ըստ նրա՝ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը. «Մենք գործ ունենք արդեն մեկը մյուսով փոխարինողի հետ։ Կամքով, որ ցուցաբերվում է ներքին կյանքում, փորձում են կոմպենսացնել արտաքին հարաբերություններում իրենց կամազրկումը»։

Հարցին՝ լոկալ բախումնե՞ր կլինեն, թե՞ պատերազմ, նա ասել է. «Պատերազմը լինում է կողմերի միջև, որոնք գոնե ինչ-որ չափով կարող են հնարավորություն տալ ռազմական երկար գործողությունների»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական