Քաղաքական

«Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը բանակի բարեփոխումների կապակցությամբ». վարչապետ

«Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը բանակի բարեփոխումների կապակցությամբ». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը հայաստանյան բանակի բարեփոխումների և Հայաստանի կողմից սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ: 

Կառավարության նիստի ներածական ելույթում նա շեշտել է, որ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է. «Սա որևէ մեկը չի կարող ժխտել: Հայաստանը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և սեփական տարածքից դուրս նպատակներ չունի: Սա մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետև կարծում եմ՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն բաղադրիչը լեգիտիմությունն է: Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական