Հայաստանի ԱԱԾ-ն ոչ հերքում, ոչ էլ հաստատում է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին այսօր հարցաքննության կանչելու լուրերը։
Radar Armenia-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնից փոխանցեցին. «Հետևեք պաշտոնական լրահոսին»։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով որպես մեղադրյալ անցնում է նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, իսկ Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։