Քաղաքական

«Այսպիսի միջադեպեր եղել են և լինելու են». պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է ադրբեջանական ԶՈւ կողմից Ներքին Հանդի մերձակա դիրքերը  գնդակոծելուն։ 

Հիշեցնենք՝ միջադեպի հետևանքով կա 4 զոհ և 1 վիրավոր։

Պատգամավորը խորհուրդ է տվել հետևել ՊՆ հաղորդագրություններին։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացին զուգահեռ նման սադրանքներին, պատգամավորն ասել է. «Այսպիսի միջադեպեր եղել են և լինելու են, ուղղակի պետք է դրանք նվազագույնի հասցնել։ Դրա համար պետք են մի շարք աշխատանքներ ու միջոցառումներ, ինչը և արվում է դիվանագիտական, քաղաքական և ռազմական դաշտում։ Հիմա, այո, դեպքեր եղել են, սակայն խնդիրն այն է, որ այսպիսի դեպքերն էսկալացիայի չվերածվեն ու շատ արագ ավարտվեն»։

Նա կարծում է, որ ՊՆ-ում ծառայողական քննություն կիրականացվի՝ ինչպե՞ս առաջացավ այս սադրանքը, ինչի՞ պատճառ էր այս ամենը. «Ադրբեջանցիները լուր են տարածել, այդ կապակցությամբ, կարծում եմ, ծառայողական քննություն է լինելու, բազմակողմանի վերլուծության արդյունքներով արդեն օբյեկտիվ պատկերն ի հայտ կգա»։