Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 2 ℃

Рус Eng

ՀՀ-ն տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների․ ՀՀ ԱԳՆ

Քաղաքական

12 Փետրվարի, 20:30

ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները հունվարի 26-ին փոխանցվել են ադրբեջանական կողմին, ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով՝ որպես վստահության ձևավորման միջոց։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն։ 
 
«Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։ Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»,- հայտնել են գերատեսչությունից։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում