Քաղաքական

Հայաստանը Կոլումբիայում նոր դեսպան ունի

Բրազիլիայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը համատեղության կարգով նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան. այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- ասված է հրամանագրում։