Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 1 ℃

Рус Eng

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնման ուղղությամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ. փոխմարզպետ

Քաղաքական

12 Փետրվարի, 12:42

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Սուրեն Քեսեջյանը փետրվարի 10-ին Կապանում  մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության 45-րդ տարեդարձի տոնակատարությանը։ 

Շնորհավորելով Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, ներկա գործընկերներին ու Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ՝ պարոն Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են մեծ տեմպերով՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները։ 

«Դրանք հարաբերություններ են, որոնք գալիս են դարերի խորքից, կերտվում են ներկայում և վստահ քայլերով նվաճում են նորանոր հորիզոններ։
Հատկանշական է, որ մեր երկրների հարաբերություններում ուրույն դերակատարություն ունի ՀՀ Սյունիքի մարզը,  մասնավորապես՝ Կապան քաղաքը,  որտեղ 2022 թվականից գործում է ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը։ Իրանցի գործընկերների հետ այսօր առաջին անգամ ենք Կապանում նշում բարեկամ Իրանի ազգային տոնը, ու վստահ եմ որ ՀՀ և ԻԻՀ հարաբերությունների զարգացման գործում նշանակալի դրակատարություն է ստանձնելու նաև Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որի հիմնման ուղղությամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ։ 

Հարգելի՛ գործընկերներ, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեության ընթացքում վստահաբար զգացել եք ՀՀ և մասնավորապես Հայաստանի հարավային դարպաս Սյունիքի մարզի հոգատար աջակցությունը և իրանցի գործընկերների հետ համագործակցության պատրաստակամությունը, որի շնորհիվ տարբեր կազմակերպություններ պարբերաբար կազմակերպում ու իրականացում են ծրագրեր և համատեղ միջոցառումներ։  

Մենք ուրախ ենք, որ մեր իրանցի գործընկերները ներգրավված են ողջ Հայաստանի առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և մի շարք այդ ոլորտների տարբեր ծրագրերում, համոզված եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի իր վերընթաց զարգացումը, կընդլայնվի ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունը՝ ներառելով ՀՀ և ԻԻՀ նոր մարզեր, նահանգներ և համայնքներ։  Ցանկանում եմ  վերստին շնորհավորել ձեզ և իրանի ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ ցանկանալով խաղաղություն, բարեկեցություն և արգասաբեր աշխատանք», - իր ելույթում ասել է Սյունքիի մարզպետի տեղակալը։  

Հանդիսավոր նիստին զուգահեռ Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում նաև իրանական ձեռարվեստի ու արտադրանքի  ցուցահանդես էր կազմակերպվել։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում