ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Իրան։
Փետրվարի 13-15-ը պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։ Պատվիրակության կազմում են ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ՏԿԵ նախարարի երեք տեղակալները՝ Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Քրիստինե Ղալեչյանը, ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը և այլ պաշտոնյաներ։